Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Արցախի թեման փակված չէ

Արցախի թեման փակված չէ
02.09.2024 | 15:19

Մեզանից բազմաթիվ տոներ են գողացվել վերջին 6 տարում։ Գողացվել են դավադրաբար և դավաճանաբար։ Արցախի անկախության օրը գողոնների շարքում է։

Օրվա իշխանությունը ոչ միայն գողացել է սեպտեմբերի 2–ը, այլ նաև ուզում է Արցախի թեման փակել հավերժորեն։ Ինչպես որ մեր թշնամիներն են պահանջում։

90-ականների հաղթանակները, ցավոք, մսխվեցին։ Հայ ժողովուրդը հաղթեց մարտի դաշտում, բայց պարտվեց ներքին թշնամուն։ Հայաստանի ու Արցախի պետականաշինության գործում լուրջ սխալները հանգեցրին այն բանին, որ «Չալո» անունով շունը, մի քանիսի հետ քայլելով, հասավ Երևան ու մտավ կառավարության շենք (հետագայում պարզվեց, որ շունը մեջների միակ անմեղն ու անշառն էր)։ Պետական ինստիտուտներն ի՞նչ աստիճանի էին դեգրադացվել, քաղաքական դաշտն ի՞նչ աստիճանի էր հաճախորդացվել, որ ամեն ինչ այսպիսի ծանր վերջաբան ունեցավ։

Մենք այս խայտառակ էջը պետք է ազգովի փակենք ու նոր էջ բացենք՝ անցյալի սխալներից դասեր քաղած, քաղաքական մեռելներին թաղած, ներկա խայտառակությունից ձերբազատված, ապագայի հստակ ծրագրով, նոր առաջնորդությամբ։

Արցախի էջը փակված չէ։ Միջազգային հարթակներում պետք է քննարկման առարկա դառնա արցախահայության՝ իր հայրենիք վերադառնալու իրավունքի հարցը։

Արցախի թեման փակելը Հայաստանի անվտանգության համար լրջագույն սպառնալիք է։ Ով չի գիտակցում սա, անելիք չունի քաղաքականության մեջ։ Ով գիտակցում է, բայց դավաճանաբար այլ քայլերի է գնում, կրկին անելիք չունի քաղաքական դաշտում։

Հ․Գ․ Այսօր կենացների պակաս չի լինի։ Նաև՝ ուրացման դրսևորումների պակաս։ Այս ամենից անդին պետք է ռացիոնալ միտք առաջ քաշել ու հետևողականորեն կյանքի կոչել այդ միտքը։

«Մայր Հայաստանն» այսօր քննարկում է նախաձեռնել՝ «Արցախի թեման փակված չէ» խորագրով։ Քաղաքագետներ Երվանդ Բոզոյանը, Ստեփան Դանիելյանը, դիվանագետ Ձյունիկ Աղաջանյանը, սոցիոլոգ Արթուր Պարոնյանը և իրավաբան Ռաֆիկ Մարտիրոսյանը հանդես կգան թեմայի վերաբերյալ գնահատականներով և կներկայացնեն հետագա անելիքների մասին մեր պատկերացումները։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 2239

Մեկնաբանություններ